Թելքաօպտիկական մալուխ
From Wikipedia, the free encyclopedia
Թելքաօպտիկական մալուխ[1][2][3][4][5][6][7], օպտիկաթելքային մալուխ[8][9], օպտոթելք, օպտիկամանրաթելային մալուխ, ճկուն, թափանցիկ, մարդկային մազից մի փոքր հաստ թելք՝ պատրաստված մամլած ապակուց կամ պլաստիկից։ Թելքային լուսատարների հիման վրա ստեղծված մալուխ, որը նախատեսված է կապի գծերում ֆոտոնների տեսքով օպտիկական ազդանշանների փոխանցման համար (ոչ ուղիղ շարժման պատճառով լույսի արագությունից փոքր արագությամբ)։
Օպտոթելքը կարող է ծառայել որպես ալիքատար կամ լույսի տեղափոխման միջավայր[10], կարող է տեղափոխել լույսն օպտիկական թելքի մի ծայրից մյուսը[11]։
Օպտոթելքը հիմնականում պարունակում են թափանցիկ միջուկ՝ պատված փոքր բեկման ցուցիչ ունեցող հատուկ նյութով։ Լույսը միջուկում մնում է լրիվ ներքին անդրադարձման շնորհիվ։ Սա ստիպում է օպտոթելքին գործել որպես ալիքատար։