Ֆիզիկական օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկական օրենք, մասնավոր փաստերից ածանցված տեսական սկզբունք, որը կիրառելի է որոշակի խմբի կամ դասի երևույթների համար և միշտ տեղի ունի որոշակի պայմանների առկայության դեպքում[1]։ Սովորաբար ֆիզիկական օրենքները տարիների ընթացքում բազմիցս ստուգվում և հաստատվում են դիտումների և փորձերի միջոցով, մինչև ընդունվում են գիտական հասարակության կողմից։ Որպես կանոն, ֆիզիկական օրենքները ձևակերպվում են խիստ և հակիրճ բառային կամ մաթեմատիկական տեսքով։ Ըստ Պոլ Դիրակի, «Ֆիզիկական օրենքը պետք է օժտված լինի մաթեմատիկական գեղեցկությամբ»[2]։ Ֆիզիկական գիտության հիմնական խնդիրը ֆիզիկական օրինաչափությունները բացահայտելն է։