Ֆիլհարմոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլհարմոնիա (հուն. phileo - սիրել և harmonia - ներդաշնակություն բառերից), համերգային կազմակերպությունների անվանում որոշ երկրներում։
19-րդ դարում Եվրոպայի և Ամերիկայի մի շարք քաղաքներում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Բեռլին, Լոնդոն, Նյու Յորք և այլն) ստեղծվել են ֆիլհարմոնիկ ընկերություններ, որոնք պրոպագանդել են գլխավորապես սիմֆոնիկ երաժշտություն։ Նման ընկերություններ տարածում են գտել 20-րդ դարում։