From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորա Լիպարիտի[1] Բաղդասարյան (օգոստոսի 2, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1972), ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ (1998)։
Ֆլորա Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1936 (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ | ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միության անդամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ |
Ամուսին | Վլադիմիր Գրիգորյան (նկարիչ) |
Գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի կինը։
Ֆլորա Բաղդասարյանը ծնվել է 1936 թվականին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ պրոֆեսոր Անատոլի Պապյանի արվեստանոցը։ Աշխատել է կերպարվեստի բոլոր ժանրերում, առավելապես՝ դիմանկարի ժանրում։ 1961-1974 թվականներին ամուսնու հետ ապրել և աշխատել է Ղազախստանում, 1992-1993 թվականներին նկարիչ ամուսինները Ավստրալիայում նկարազարդել են Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները։
Ֆլորա Բաղդասարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում[2][3]։
Իմ նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները, դա ինձ ավելի հոգեհարազատ թեմա է։ |
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1971, երկու անգամ), Մոսկվայում (1989, 1990), Սիդնեյում (1992, 1993), Փարիզում (1998, 2001), Երևանում (2011, 2012, 2015[4])։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.