Եվրոպայի ազգերի գավաթ 1960
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի ազգերի գավաթ 1960 եղել է առաջին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը տեղի է ունենում չորս տարին մեկ։ Մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվել է Ֆրանսիայում։ Մրցաշարում հաղթել է Խորհրդային միությունը, որը եզրափակչում հաղթեց Հարավսլավիային 2–1 հաշվով լրացուցիչ ժամանակում, խաղը տեղի է ունեցել Փարիզում։
Եվրոպայի ազգերի գավաթ 1960 Եվրոպայի ազգերի գավաթ 1960 անգլ.՝ 1960 European Nations' Cup | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ֆրանսիա |
Մարզադաշտեր | 2 |
Մասնակիցներ | 4 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | ԽՍՀՄ |
Փոխչեմպիոն | Հարավսլավիա |
Երրորդ տեղ | Չեխոսլովակիա |
Չորրորդ տեղ | Ֆրանսիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 78 958 (19 740 խաղում) |
Խաղեր | 4 |
Խփված գոլեր | 17 (4.25 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վիկտոր Պոնեդելնիկ Միլան Գալիչ Դրազան Ժերկովիչ Վալենտին Իվանով Ֆրանսուա Հյութ (2-ական գոլ) |
← չի անցկացվել 1964 → |
Մրցաշարին մասնակցեցին 17 հավաքական, որոնք միմյան միջև խաղացին երկուական խաղ, տանը և մրցակցի հարկի տակ, լավագույն չորս հավաքականները մեկնեցին Ֆրանսիա մասնակցելու եզրափակիչ փուլին։
Իսպանիան, Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք հրաժարվեց մեկնել ԽՍՀՄ, որը պաշտպանել էր իր թշնամիներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և լքեց մրցաշարը, այսպիսով եզրափակիչ փուլ դուրս եկան երեք կոմունիստ երկիր` ԽՍՀՄ, Չեխոսլովակիա և Հարավսլավիա և ընդունող երկիր Ֆրանսիան։ ԽՍՀՄ-ը հեշտ հաղթանակ տարավ կիսաեզրափակչում Չեխոսլովակների նկատմամբ` հաղթելով 3-0 հաշվով։ Մյուս խաղում խփվեց 9 գոլ, բացի այդ Հարավսլավիան վերադարձավ երկու անգամ պարտվելով երկու գոլի տարբերությամբ։ Չեխոսլովակիան երրորդ տեղի համար խաղում հաղթեց Ֆրանսիային 2-օ հաշվով։
Եզրափակչում Հարավսլավիան առաջինը գոլ խփեց, սակայն ԽՍՀՄ հավաքականը լեգենդար դարպասապահ Լև Յաշինի գլխավորությամբ հավասարեցրեց հաշիվը 49-րդ րոպեին։ 90 րոպեներից հետո հաշիվը 1-1 էր, և Վիկտոր Պոնեդելնիկը գոլ խփեց լրացուցիչ ժամանակի ավարտից յոթ րոպե առաջ և ԽՍՀՄ-ը դարձավ Եվրոպայի առաջին չեմպիոնը[1]։