From Wikipedia, the free encyclopedia
ՖրանկՖուրտի ազգային ժողով (գերմ.՝ Frankfurter Nationalversammlung), ՖրանկՖուրտի պառլամենտ, համագերմանական ազգային ժողով։ Հրավիրվել է 1848-1849 թվականների հեղափոոխության ժամանակ երկիրը միավորելու և սահմանադրություն մշակելու նպատակով։ Բացվել է 1848 թվականի մայիսի 18-ին Մայնի ՖրանկՖուրտում։ Լիբերալ-բուրժուական մեծամասնության տատանման, ինչպես նաև մանրբուրժուական ձախ թևի անհետևողականության պատճառով ժողովն ի վիճակի չեղավ լուծելու հեղափոխության հիմնական հարցը՝ երկրի միավորում։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Միայն 1849 թվականի մարտին, երբ հետադիմությունն արդեն հաղթանակել էր Պրուսիայում և Ավստրալիայում, ՖրանկՖուրտի ազգային ժողովը ավարտել է կիսավարտ սահմանադրության մշակումը։ Ըստ այդ սահմանադրության գերմանական պետությունները կազմելու էին միապետական ֆեդերացիա։ Սակայն ՖրանկՖուրտի ազգային ժողովը չկարողացավ իրագործել սահմանադրությունը։
Շուտով Ավստրալիայի և Պրուսիայի կառավարությունները ՖրանկՖուրտից ետ են կանչել իրենց պատգամավորներին։ Այնուհետև ժողովից հեռացել են գերմանական մյուս պետությունների լիբերալ պատգամավորները։ Մանրբուրժուական ձախ թևի պատգամավորները նիստերը տեղափոխել են Շտուտգարտ, սակայն 1849 թվականի հունիսի 18-ին Վյուրտեմբերգի կառավարության զորքերը ցրել են ժողովը։
1848 թվականի մայիսի 18-ից մինչև 1849 թվականի մայիսի 30-ը, Սուրբ Պողոսի նույն եկեղեցում խորհրդարանի 568 անդամներից առաջինը ընտրվել է Հենրիխ ֆոն Գագերնը, այնուհետև (1848 թվականի դեկտեմբերից)՝ Էդուարդ ֆոն Սիմսոնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 700)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.