Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա (ֆր.՝ Académie des sciences), գիտական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1666 թվականին Լյուդովիկոս XIV-ի կողմից Ժան-Բատիստ Կոլբերի առաջարկությամբ՝ ֆրանսիացի գիտնականներին ոգեշնչելու և պաշտպանելու նպատակով։ Աշխարհի առաջին գիտությունների ակադեմիաներից մեկը։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ոչ պաշտոնական անվանումն է Փարիզի գիտությունների ակադեմիա։ Ընդգրկված է Ֆրանսիայի ինստիտուտում (հինգ ազգային ակադեմիաներից մեկն է)։ 17-18-րդ դարերում Ակադեմիան Եվրոպայում գիտական հետազոտությունների առաջնագծում էր։ Ներկայումս այն ղեկավարում է Պատրիկ Ֆլանդրինը (Ակադեմիայի նախագահ)[4]։
Չշփոթել Ֆրանսիական ակադեմիա հոդվածի հետ։
Արագ փաստեր Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա, Տեսակ ...
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազգային ակադեմիա և արխիվ |
Հիմնադրված է | դեկտեմբերի 22, 1666 |
Հիմնադրիր | Ժան Բատիստ Կոլբեր |
Անդամակցություն | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Միջազգային գիտական խորհուրդ[2] և InterAcademy Partnership[3] |
Երկիր | Ֆրանսիա |
Կայք | academie-sciences.fr(ֆր.) և academie-sciences.fr/en/(անգլ.) |
Académie des sciences (France) Վիքիպահեստում |
Փակել