Լեսլի Մորիս
From Wikipedia, the free encyclopedia
Լեսլի Մորիս (Morris) (հոկտեմբերի 10, 1904(1904-10-10), Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - նոյեմբերի 13, 1964(1964-11-13), Տորոնտո, Կանադա[1]), ուելսցի և կանադացի կոմունիստ քաղաքական գործիչ, լրագրող։
Լեսլի Մորիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1904(1904-10-10) |
Ծննդավայր | Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 13, 1964(1964-11-13) (60 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Կանադայի կոմունիստական կուսակցություն |
Ծնվել է Մեծ Բրիտանիայում (Ուելս), 1920 թվականին տեղափոխվել է Կանադա։ 15 տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է երկաթուղայինների գործադուլին։ 1921 թվականին դարձել է Կանադայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ։ 1924-1925 թվականներին եղել է Կանադայի կոմերիտմիության առաջին ազգային քարտուղարը։ Եղել է Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1956-1957 թվականներին ակտիվ պայքար է մղել ռևիզիոնիստների և լիկվիդատորների դեմ։ 1962 թվականի հունվարից ԿԿԿ գլխավոր քարտուղարն էր։