Հիդրալազին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Հիդրալազին, վաճառքային անունը Ապրեսոլին, սրտային անբավարարության և զարկերակային գերճնշման դեղ[2]։ Կիրառվում է հղիների գերճնշման և շատ բարձր ճնշման դեպքում ախտանիշներից կախված[3]։ Հայտնի է, որ այն մասնակի օգտակար է սրտային անբավարարության ժամանակ, իզոսորբիդ երկնիտրատի հետ միասին աֆրիկյան ժողովուրդների մոտ[2]։ Այն տրվում է բերանացի կամ ներերակային ներարկման միջոցով[3]։ Արդյունքը դրսևորվում է մոտ 15 րոպե հետո և տևում է մինչև վեց ժամ[2]։
Հիդրալազին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₈N₄ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 86-54-4 |
PubChem | 3637 |
EINECS համար | 201-680-3 |
SMILES | C1=CC=C2C(=C1)C=NN=C2NN |
ЕС | 201-680-3 |
ChEBI | 3511 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններից է գլխացավը և հաճախասրտությունը։ Հիդրալազինը խորհուրդ չի տրվում սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող կամ ռևմատիկ տենդով հիվանդերին, որի ժամանակ ախտահարվել է միտրալ փականը։ Երիկամային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցածր դեղաչափերով։ Հիդրալազինը պատկանում է անոթալայնիչների ընտանիքին և աշխատում է արյունատար անոթների լայնացման միջոցով։
Հիդրալազինը հայտնաբերվել է, երբ գիտնականները Սիբայում փնտրում էին մալարիայի բուժումը 1949 թվականին։ Դեղը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարևոր դեղերի ցանկում։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է 2.78-9.11 դոլլար ամեն ամիս։ Ամերիկայի միացյալ նահանգներում հիդրալազինով բուժման արժեքը կազմում է 50-100 դոլլար ամսական։