Կենդանիների իրավունքներ
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիների իրավունքներ (անգլ.՝ animal rights), նաև «կենդանիների ազատում» (անգլ.՝ animal liberation), մարդկանց և կենդանիների հիմնական կարիքների համարժեքության գաղափարը։ Օրինակ՝ ցավից խուսափելու, իրենց կյանքը պահպանելու կարիքները[1][2]։
Աջակիցները տարբեր փիլիսոփայական տեսակետներ ունեն, սակայն բոլորն ընդհանուր առմամբ միասնական են այն հարցում, որ կենդանիներին չի կարելի դիտարկել որպես մասնավոր սեփականություն[3], օգտագործել սննդի, հագուստի, ժամանցի արդյունաբերության և գիտական փորձերի համար[1][4]։ Իսկ որոշ իրավունքներ, օրինակ՝ մարմնական վնասվածքներից և բարոյական վնասներից կյանքի և պաշտպանության իրավունքը, պետք է իրավաբանորեն ամրագրվեն կենդանիներին։
Կենդանիների իրավունքների հայեցակարգում իր զարգացումն է ստացել կենդանիների նկատմամբ արդարության գաղափարը, որի համաձայն խնդրի նկատմամբ միակ էթիկական մոտեցումը համարվում է բոլոր կենդանի արարածների նկատմամբ արդար վերաբերմունքը[5]։