ՄԻԱՎ/ՁԻԱՀ
From Wikipedia, the free encyclopedia
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)[4][5][6]։ Վարակված մարդը կարող է չնկատել ոչ մի ախտանիշ կամ երբեմն կարող են նկատվել գրիպանման սիմպտոմներ[7]։ Հիմնականում սկզբնական ախտանիշները հաջորդում են հիվանդության երկարատև, ասիմտոմատիկ գաղտնընթաց փուլին[8]։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց ախտահարվում է իմուն համակարգը։ Արդյունքում բարձրանում է այլ ինֆեկցիաների զարգացման ռիսկը, ինչպիսիք են, օրնակ` տուբերկուլյոզը կամ այլ օպորտունիստական հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքները, որոնք շատ հազվադեպ են ախտահարում նորմալ գործող իմունիտետով մարդկանց[7]։ Ավելի ուշ առաջանում են նկատելի սիմպտոմներ, որոնք պայմանավոված են ՁԻԱՀ-ի զարգացմամբ։ Ախտանիշների առաջացման փուլը հաճախ ուղեկցվում է քաշի կորստով[8]։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ | |
---|---|
Տեսակ | Էնդեմիկ հիվանդություններ, համախտանիշ, համավարակ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | մարդու իմունային անբավարարության վիրուս[1] |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[2], ավշային հանգույցների բորբոքում[2], լուծ[2], լեթարգիա[2], մարմնի քաշի կորուստ[2], Պապուլա[3], Օպորտունիստական հիվանդություններ, Կապոշիի սարկոմա, լիմֆոմա, բազմանյարդաբորբ, night sweats?[3], միալգիա[3], կոկորդի ցավ[3], հոգնածություն[3], enlargement of lymph nodes?[3], mouth ulcer?[3] և դող[3] |
Հետևանք | death from AIDS-related complications? |
Վնասում է | H. sapiens? |
Բուժաքննություն | արյան բիոքիմիական հետազոտություն, ELISEA?, blotting? և rapid antigen test? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 042, 043 և 044 |
ՀՄԴ-10 | B2424. |
Բուժում | Antiretroviral therapie? |
AIDS Վիքիպահեստում |
ՄԻԱՎ-ը հիմնականում տարածվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունքում (ներառյալ անալ և օրալ սեռական հարաբերությունները), վարակված արյան փոխներարկման արդյունքում, ենթամաշկային ներարկիչներիից և մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ժամանակ[9]։ Որոշ ֆիզիոլոգիական հեղուկններ, ինչպիսիք են թուքը և արցունքը, չեն հանդիսանում ՄԻԱՎ-ի տարածիչներ[10]։ Կանխարգելման միջոցներն են սեռական հարաբերությունների ժամանակ պաշտպանվելը, ներարկիչների փոխանակման ծրագրերը, հիվանդների հայտնաբերումը և բուժումը, թլպատումը[7]։ Հիվանդությունը երեխայի և մոր մոտ կարելի է կանխարգելել հակառետրովիրուսային դեղամիջոցներով[7]։ Հիվանդությունը չունի բուժում կամ վակցինա, սակայն հակառետրովիրուսային դեղամիջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության ընթացքը և տալ նորմալ կյանքի հույսեր[8][11]:Խորհուրդ է տրվում բուժումը սկսել անմիջապես ախտորոշումը ստանալուց հետո[12]։ Բուժման բացակայության դեպքում, մարդը կարող է ապրել (վարակումից սկսած) 11 տարի[13]։
2016թ.-ին մոտավորապես 36.7 մլն. մարդ վարակված էր ՄԻԱՎ-ով, ինչը հանգեցրեց 1մլն. մարդկանց մահվան[14]։ Այդ արդյունքը 300.000-ով քիչ էր 2015 թ.-ի ցուցանիշից[15]։ Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի միցյալ ազգերի միավորված ծրագրի 2020 թվականին աշխարհում ՄԻԱՎ–ով վարակված են շուրջ 37.7 միլիոն մարդ, իսկ մահացությունը կազմում է 680 հազար մարդ[16]։ Հիվանդներից շատերը բնակվում էին Ենթասահարական Աֆրիկայում[7]։ ՁԻԱՀ-ը գոյություն ունի 1980թ.-ից մինչ օրս և հանդիսանում է շուրջ 35 մլն. մահվան պատճառ ամբողջ աշխարհում[17]։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը համարվում է համավարակ՝ հիվանդության բռնկում, որը գրավում է լայն արեալ (տարածք) և ակտիվ տարածվում է[18]։ ՄԻԱՎ-ը ծնվել է 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարի սկզբին՝ կենտրոնական արևմտյան Աֆրիկայում[19]։ ՁԻԱՀ-ն առաջի անգամ ճաանաչվել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնի կողմից՝ 1981թ.-ին, և որպես հիվանդության առաջացման պատճառ, տասնամյակի վաղ շրջանում, հայտնաբերվեց ՄԻԱՎ ինֆեկցիան[20]։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ունի շատ մեծ ազդեցություն հասարակության վրա և՛ որպես հիվանդություն, և՛ որպես խտրականության աղբյուր[21]։ Հիվանդությունն ունի նաև բավականին մեծ տնտեսական ազդեցություններ[21]։ Գոյություն ունեն շատ սխալ պատկերացումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, օրինակ, որ այն կարող է տարածվել սովորական, ոչ սեռական կոնտակտի ժամանակ[22]։ Հիվանդությունը դարձել է մի շարք կրոնական հակասությունների առարկա՝ ներառյալ կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը այն հարցի շուրջ, որ պետք չէ օգտագործել պահպանակներ որպես կանխարգելման միջոց[23]։ Դա գրավեց միջազգային բժշկության ու քաղաքականության ուշադրությունն այնպես, ինչպես մեծածավալ ֆինանսավորումը սկսած 1980-ականներից[24]։
ՁԻԱՀ–ը մեկընդմիշտ փոխեց բժիշկների ու հիվանդների տեսակետը արյան վերաբերյալ։ Եվ դա վատ չէ»,— ասում են այն բժիշկները, ովքեր հավաքվել էին Առողջապահության ազգային ինստիտուտների կոնֆերանսին՝ նվիրված արյան փոխներարկմանը» («Washington Post», 5 հուլիսի, 1988 թ.)։