Ադիդաս
Ադիդասի ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
Ադիդաս (անգլ.՝ Adidas), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ընկերություն։ Սպորտային կոշիկներից բացի ընկերությունն արտադրում է նաև այլ պարագաներ՝ պայուսակներ, վերնաշապիկներ, տաբատներ, գլխարկներ և այլ սպորտային պարագաներ։ Ամենախոշոր սպորտային հագուստ արտադրող ընկերությունն է Եվրոպայում և երկրորդ խոշորագույն արտադրողը աշխարհում։ Ընկերության արտադրանքի վրա սովորաբար պատկերված է երեք սպիտակ կամ սև գիծ, որը հանդիսանում է ընկերության ապրանքանիշը։
Ադիդաս | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և Local Internet registry? |
Անվանված է ի պատիվ | Ադոլֆ Դասլեր |
Հիմնադրված է | հուլիս 1924 |
Հիմնադիր | Ադոլֆ Դասլեր |
Վայր | Հերցոգենաուրախ, Գերմանիա և Լինց, Ավստրիա[1] |
Երկիր | Գերմանիա |
Տնօրեն | Bjørn Gulden?[2] |
Արդյունաբերություն | Տեքստիլ արդյունաբերություն և sport industry? |
Ընդհանուր ակտիվներ | ▼18 մլրդ € (դեկտեմբերի 31, 2023)[3] |
Հասույթ | ▼21,4 մլրդ € (դեկտեմբերի 31, 2023)[3] |
Աշխատողների թիվ | ▼59 030 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[4][3] |
Դուստր ընկերություններ | adidas Runtastic, TaylorMade-Adidas, Ashworth, Adidas (Netherlands)? և Adidas (Canada)? |
Նախկին | Dassler |
Կայք | adidas-group.com |
Մասնակից է | ICC Germany?[5][6], RIPE Network Coordination Centre?[7], BITKOM[6], Partnership for Sustainable Textiles?[6][8], Deutsches Aktieninstitut?[6], Federation of the European Sporting Goods Industry?[6], Deutsches Institut für Normung?[6] և ChemSec?[8] |
Բորսա | FWB: ADS[9] և ADDYY |
Adidas Վիքիպահեստում |
Ադիդասը Գերմանական կորպորացիա է, որը Եվրոպայի ամենախոշոր սպորտային հագուստների արտադրամասն է և աշխարհում երկրորդ խոշորագույնը։ Ադիդաս գրուպը հոլդինգային ընկերություն է, որը միավորում է Reebok սպորտային ընկերությունից, TaylorMade-Adidas գոլֆի ընկերությունից (ներառյալ Ashworth), 8.33%, «Բավարիա» և «Runtastic», ավստրիական ֆիթնես տեխնոլոգիական ընկերությունից։ Ադիդաս գրուպի եկամուտը 2016 թվականին կազմել է 19.29 միլիարդ եվրո։
Ադիդասը ստեղծվել է 1949 թ. օգոստոսի 18-ին Ադոլֆ Դասսլերի կողմից։ Ընկերության հագուստի և կոշիկի նմուշները սովորաբար առանձնանում են երեք զուգահեռ գծերով, և նույն զուգահեռ գծերը ներառված են Adidas-ի ներկայիս պաշտոնական լոգոյում։