Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտի
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր (ՆԱՖՏԱ, անգլ.՝ North American Free Trade Agreement, NAFTA; ֆր.՝ Accord de libre-échange nord-américain, ALENA; իսպ.՝ Tratado de Libre Comercio de América del Norte, TLCAN), ազատ առևտրի համաձայնագիր Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև։ ՆԱՖՏԱ-ի համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ ուժի մեջ է մտել 1994 թվականի հունվարի 1-ին[1]։ Այն փոխարինել է ազատ առևտրի ամերիկա-կանադական համաձայնագրին[2]։