Ալկասար
From Wikipedia, the free encyclopedia
Ալկասար[1] (իսպ.՝ Alcázar արաբ․՝ القصر՝ «ամրոց», «պաշտպանական կառուց»), պալատների կամ ամրոցների անվանում Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք կառուցվել են VIII- XIV դարերում։ Ամրոցները հիմնականում կառուցվել են Իսպանիայում արաբական տիրապետության օրոք։ Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում կան ալկասարներ։ Ամրոցները, որոնք կառուցվել են հետարաբական մավրիտանական ոճով, նույնպես կոչվում են ալկասարներ։ Ալկասար տերմինով ներկայումս անվանվում են Իսպանիայում առկա բոլոր պաշտպանական կառույցները։