Աղջկանց համազգային վարժարան
From Wikipedia, the free encyclopedia
Աղջկանց համազգային վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1905 թվականին, Կահիրեում՝ Մ. և Զ. Մանիապյան քույրերի ջանքերով։ Ունեցել է երեք բաժին՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան։ Առաջին երկու բաժիններ ընդունվել են 5-12 տարեկան երկսեռ երեխաներ, երրորդը՝ միայն աղջիկներ։ Աշակերտների ընդհանուր թիվը տատանվել է 150-170։ Դասավանդվել են հայոց լեզու (գրաբար և աշխարհաբար), մատենագիտություն, գեղագրություն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, նաև ձեռագործ, կար, դաշնամուր, նկարչություն։ Փակվել է 1946 թվականին՝ հիմնադիր- տնօրինուհու՝ Սոֆի Մանիտպյանի մահից հետո։
Սա Հայաստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Արագ փաստեր Աղջկանց համազգային վարժարան, Տեսակ ...
Աղջկանց համազգային վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1905 |
Լուծարված է | 1946 |
Տնօրեն | Ս. Մանիտպյան |
Երկիր | Եգիպտոսի թագավորություն |
Տեղագրություն | Կահիրե |
Փակել