Կահիրե

From Wikipedia, the free encyclopedia

Կահիրեmap

Կահիրե (արաբ․՝ القاهرة, al-Qāhira  - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Բնակչությունը՝ 9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Կահիրե
القاهرة
Դրոշ
Thumb

Thumb
Գիշերային Կահիրեն
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
մարզ (մուհաֆազա)Կահիրե
ՀամայնքԿահիրե
ՔաղաքապետԱբդուլ Ազիմ Վազիր
Հիմնադրված է969 թ.
Առաջին հիշատակում969
Մակերես606 կմ²
ԲԾՄ68 մ
Պաշտոնական լեզուԱրաբերէն
Բնակչություն9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1]
Խտություն3150 մարդ/կմ²
Ագլոմերացիա20 577 113
Կրոնական կազմՍուննի իսլամ, քրիստոնեություն
Տեղաբնականունկահիրեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+202
Փոստային դասիչ11511–11668
Thumb
Կահիրե (Եգիպտոս)
Փակել

Անվանում

Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը[2]։

Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։

Ընդհանուր բնութագիր

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։

Thumb
Մզկիթը Իբն Tulun
Thumb
Կահիրեի հայկական եկեղեցին

Քույր-քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.