Ամանսիո Օրտեգա
From Wikipedia, the free encyclopedia
Ամանսիո Օրտեգա Գաոնա (իսպ.՝ Amancio Ortega Gaona, մարտի 28, 1936(1936-03-28)[1], Busdongo de Arbas, Վիլյամանին, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գործարար, «Inditex» ընկերության նախկին նախագահ, որին պատկանում է 6750 խանութներ աշխարհի 88 երկրներում։ Օրտեգան ներդրումներ է կատարել անշարժ գույքի ոլորտում՝ Ֆլորիդայում, Մադրիդում, Լոնդոնում և Լիսաբոնում, գազի արդյունաբերության, զբոսաշրջության և բանկային ոլորտներում։ Զբաղվում է ֆուտբոլային լիգայի բաժնետոմսերի տնօրինությամբ և մրցակցային դաշտով։ 2009 թվականի վերջում Իսպանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների նախարարության կողմից արժանացել է «Քաղաքացիական արժանքիներ» շքանշանին։
Ամանսիո Օրտեգա իսպ.՝ Amancio Ortega Gaona | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1936(1936-03-28)[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Busdongo de Arbas, Վիլյամանին, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մայրենի լեզու | գալիսերեն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և բարեգործ |
Ամուսին | Ռոսալիա Մերա և Flora Pérez? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սանդրա Օրտեգա Մերա, Marcos Ortega Mera? և Marta Ortega? |
Կայք | faortega.org |
Ստորագրություն | |
Amancio Ortega Վիքիպահեստում |
2012 թվականի հունիսին «Bloomberg» գործակալության կողմից առաջադրվել է Եվրոպայի ամենահարուստ մարդ՝ 39,5 միլիարդ դոլար կարողությամբ։ 2013 թվականի Forbes[2][3] ամսագրի կողմից ճանաչվել է 3-րդ ամենահարուստ մարդը։ 2017 թվականի հուլիսին Օրտեգիի կարողությունը կազմում էր 83,3 միլիարդ դոլար։ 2017 թվականի օգոստոսին Ամանսիո Օրտեգալի կարողությունը կազմում էր 85 միլիարդ դոլար, նույն ժամանակում գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։