Արծաթի նիտրատ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Արծաթի նիտրատ, AgNO3, ազոտական թթվի արծաթային աղը։ Ունի երկու ձևափոխություն՝ անգույն ռոմբային բյուրեղներ (խտությունը՝ 4352 կգ/մ³, որոնք 159, 8 °C–ից բարձր տաքացնելիս փոխարկվում են ռոմբոէդրային ձևին (հալման ջերմաստիճանը՝ 208, 6 °C)։ Արծաթի նիտրատը լավ լուծվում է ջրում (100 գ ջրում՝ 69, 5 գ, 20 °C–ում), սպիրտում, ացետոնում, քացախաթթվում և այլն։ 300°С–ում քայքայվում է՝ առաջացնելով արծաթ, ազոտ, թթվածին և ազոտի օքսիդներ։ Օրգանական խառնուրդներ չպարունակող արծաթի նիտրատը լույսից չի քայքայվում։ Ջրածինը և այլ վրականգնիչներ արծաթի նիտրատի լուծույթից անջատում են արծաթ, իսկ հալոգենները՝ արծաթի համապատասխան հալոգենիդներ։ Արծաթի նիտրատը ստանում են արծաթի և ազոտական թթվի փոխազդմամբ։ Արտադրական արծաթի նիտրատը սովորաբար պարունակում է պղինձ։ Օգտագործվում է արծաթի մյուս միացությունների, լուսանկարչական նյութերի, հայելիների պատրաստման և արծաթապատման համար, նաև քիմիական անալիզում և բժշկության մեջ որպես հականեխիչ և դաբաղող նյութ («լյապիս»)։
Արծաթի նիտրատ | |
---|---|
Քիմիական բանաձև | AgNO₃ |
Մոլային զանգված | 2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 212 °C[2] °C |
Գոյացան էնթալպիա | −124,4 կՋ/մոլ[3] կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,744 |
Դասակարգում | |
CAS համար | 7761-88-8 |
PubChem | 24470 |
EINECS համար | 231-853-9 |
SMILES | [N+](=O)([O-])[O-].[Ag+] |
ЕС | 231-853-9 |
RTECS | VW4725000 |
ChEBI | 22878 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |