Ացտեկների քարե օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Քարե արև (իսպ.՝ Piedra del Sol), Հինգ դարաշրջանների քար կամ երբեմն (սխալմամբ) անվանում են Ացտեկների քարե օրացույց, ուշ դասական մեքսիկական քանդակ, որը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում։ Ացտեկական ամենահայտնի քանդակն է[1]։ Քարն ունի 358 սմ տրամագիծ, 98 սմ լայնություն, կշռում է մոտ 24 տոննա[2]։ Իսպանական նվաճումից անմիջապես հետո մոնոլիտ քանդակը թաղել են Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ Սովկալոյում։ Այն կրկին հայտնաբերվել է 1790 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Մեխիկոյի մայր տաճարի վերանորոգման ժամանակ[3][4]: Հայտնաբերումից հետո քարե օրացույցը տեղադրվել է Մայր տաճարի արտաքին պատին, որտեղ մնացել է մինչև 1885 թվականը[5]։ Շատ գիտնականներ կարծում են, որ քարը փորագրվել է 1502-1521 թվականներին, թեև ոմանք կարծում են, որ այն մի քանի տասնամյակ ավելի մեծ է[6]։
Քարե արև | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | բազալտ |
լայնություն | 98 սմ |
խորություն | 358 սմ |
քաշ | 24 տոննա |