Բայոնա (Ֆրանսիա)
ֆրանսիական համայնք / From Wikipedia, the free encyclopedia
Բայոնա[4][5][6] [[7] ( ֆր.՝ Bayonne, բասկ.՝ Baiona և իսպ.՝ Bayona ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, Իսպանիայի սահմանի մոտ, Նիվե և Ադուր գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Այն ինտեգրված է Բասկերի Երկրի պատմական տարածաշրջանի ֆրանսիական մասին, որը կոչվում է Իպարալդե / Iparralde : Անգլետի (Angelu) և Բիարիցի (Miarritze) հետ միասին այն կազմում է Իպարալդեի ամենամեծ քաղաքային ագլոմերացիան։ Ունի մոտավորապես 44 հազար բնակիչ, իսկ նրա շուրջ ձևավորված քաղաքային տարածքը՝ շուրջ 120 հազար բնակիչ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բայոնա | |||||
ֆր.՝ Bayonne[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 21,68 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մետր | ||||
Բնակչություն | ▲52 749 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 64100[3] | ||||
Պաշտոնական կայք | bayonne.fr(ֆր.) | ||||
| |||||
Քաղաքի ներկայիս տարածքում ամրացված բնակավայր է եղել դեռևս հին հռոմեական ժամանակներում, երբ Նիվե և Ադուր գետերին նայող հրվանդանի վրա ամրոց է կառուցվել։ Այդ ամրոցը պահպանվել էր մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ պարիսպները մասամբ վերացվել են՝ քաղաքի ընդարձակումը առաջ տանելու նպատակով[8]։
Բայոնան զբոսաշրջության, առևտրի, մշակույթի ու վարչական կենտրոն է և համալսարանական քաղաք։
Ունի խոշոր նավահանգիստ։