Բեն Էյմոս
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Բե՛նջամին Փոլ Է՛յմոս (անգլ.՝ Benjamin Paul Amos, ապրիլի 10, 1990(1990-04-10)[1][2], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի որպես Բեն Է՛յմոս (անգլ.՝ Ben Amos), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Benjamin Paul Amos | ||||||||||||||||||||
Ազգությունը | անգլիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1990(1990-04-10)[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ[3][4] | ||||||||||||||||||||
Քաշ | 90 կգ[3] | ||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||||||||||||||||||||
Համար | 40 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էյմոսը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կրյու Ալեքսանդրի» պատանեկան ակադեմիայում, սակայն ընդունվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 11 տարեկանում[5]։ «Յունայթեդի» պատանիների կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2005 թվականի հոկտեմբերի 8-ին՝ դարպասում փոխարինելով Ռոն-Ռոբերտ Ցիլլերին։ Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մոլդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում՝ բաց թողնելով 4 գնդակ։ 2010 թվականի մայիսի 19-ին Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոսթերը և 2010/11 մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։
2005-2006 թվականների մրցաշրջանում Բենը կանոնավոր կերպով մնում էր ակումբի պատանեկան թիմի պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 2006-2007 թվականների մրցաշրջանում՝ պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո նա դարձավ «Յունայթեդի» պատանեկան թիմի հիմնական դարպասապահը։
Էյմոսի դեբյուտը «Յունայթեդի» հիմնական կազմում տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Միդլսբրոյի» դեմ խաղում, որում Ֆերգյուսոնի թիմը հաղթեց 3-1 հաշվով։ 2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բենը հիմնական կազմի հետ գնաց Ճապոնիա՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, քանի որ Բեն Ֆոստերը մարզման ժամանակ վնասվածք ստացավ։
Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մելդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում, բաց թողնելով ընդամենը 4 գնդակ։
2010 թվականի մայիսի 19-ին Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոստերը և 2010-2011 թվականների մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։