Անգլիա
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը / From Wikipedia, the free encyclopedia
Անգլիա (անգլերեն՝ England), երկիր, որը մտնում է Միացյալ Թագավորության կազմի մեջ[1][2][3]։ Այն ունի ցամաքային սահման Ուելսի հետ արևմուտքում և Շոտլանդիայի հետ՝ հյուսիսում։ Արևմտյան ափը ողողում է Իռլանդական ծովը, իսկ հարավարևմտյանը՝ Կելտական ծովը։ Անգլիան բաժանված է մայրցամաքային Եվրոպայից Հյուսիսային ծովով արևելքում և Լա Մանշով՝ հարավում։ Երկիրը ընդգրկում է Մեծ Բրիտանիայի հինգ ութերորդ մասը և ներառում է մոտ 100 ավելի փոքր կղզիներ, ինչպիսիք են Սիլլի կղզիները և Ուայթ կղզին։
Անգլիա | ||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Dieu et mon droit (ֆրանսերեն) Աստված և իմ իրավունքը |
||||
|
||||
Մայրաքաղաք | Լոնդոն 51°30′N, 0°7′W | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | Անգլերեն1 | |||
Էթնիկ խմբեր ( 2005 - Արևելյան Ասիացիները, այլ սպիտակազգիները և իռլանդացիները ոչ պաշտոնական տվյալներով ավելի մեծ թիվ են կազմում) |
84.70% Բրիտանացիներ 5.30% Ասիացիներ 3.20% Այլ Սպիտակազգիներ 2.69% Սևամորթներ 1.57% Խառնուրդներ 1.20% Իռլանդացիներ 0.70% Չինացիներ 0.60% Այլ ազգեր |
|||
Կառավարում | Սահմանադրական միապետություն | |||
- | Միապետ | Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր) | ||
- | Վարչապետ (Միացյալ Թագավորության) | Rishi Sunak | ||
Հիմնադրում | ||||
- | Աթելստանի կողմից | 927 թվական | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 50,762,900² | ||
- | 2001 մարդահամարը | 49,138,831 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.9 տրիլլիոն (6-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | US$38,000 (6-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.2 տրիլլիոն (5-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $44,000 (10-րդ) | ||
ՄՆԶԻ (2006) | 0.940 (բարձր) | |||
Արժույթ | Ֆունտ ստերլինգ (GBP) | |||
Ժամային գոտի | GMT (ՀԿԺ0) | |||
- | Ամռանը (DST) | BST (ՀԿԺ+1) | ||
Ազգային դոմեն | .uk³ | |||
Հեռախոսային կոդ | +44 |
Անգլիայի տարածքում ժամանակակից մարդը բնակություն է հաստատել դեռևս Ուշ քարի դարից, սակայն անվանումը գալիս է անգլերից, որոնք գերմանական ցեղ էին, որոնց անվանումը գալիս էր Անգելն թերակղզուց։ Անգլերը Անգլիայում բնակություն են հաստատել 5-րդ և 6-րդ դարերում։ Անգլիան դարձավ միավորված պետություն 10-րդ դարում և աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսված 15-րդ դարից, նշանակալի մշակութային և իրավական դերակատարություն ունեցավ ամբողջ աշխարհում[4]։ Անգլերենը, Անգլիկան եկեղեցին և Անգլիական իրավունքը հիմք եղան համընդհանուր իրավունքի և իրավահամակարգի ձևավորմանը աշխարհի շատ երկրներում և Անգլիայում զարգացած Խորհրդարանական համակարգը լայնորեն կիրառվեց աշխարհի բազմաթիվ պետություններում[5]։ Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Անգլիայում 18-րդ դարում՝ տարածքվելով ամբողջ աշխարհում[6]։
Անգլիայի տարածքը հիմնականում կազմված է ցածր բլուրներից և հարթավայրերից, հատկապես երկրի կենտրոնական և հարավային մասերը։ Այնուամենայնիվ կան նաև լեռնային հատվածներ հյուսիսում (օրինակ՝ Լճային երկրամասը և Պենինյան լեռները) և արևմուտքում (օրինակ՝ Դարտմուրը և Շրոպշիրի լեռները)։ Մայրաքաղաքը Լոնդոնն է, որը ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է Միացյալ Թագավորությունում և Եվրոպական Միությունում։ Անգլիայի բնակչությունը ավելի քան 55 միլիոն է, որը Միացյալ Թագավորության բնակչության 84 տոկոսն է[7], որը հիմնականում կենտրոնացած է Լոնդոնի շուրջ, հարավ արևելքում և։
Անգլիայի թագավորությունը, որը 1535 թվականից ընդգրկում էր նաև Ուելսը դադարեց գույություն ունենալ որպես առանձին անկախ պետություն 1707 թվականի մայիսի 1-ից, երբ Միության ակտի հիման վրա կնքվեց Մության պայմանագիրը, արդյունքում քաղաքական միություն կնքվեց Շոտլանդիայի թագավորության հետ և ձևավորվեց Բեծ Բրիտանիայի թագավորությունը[8][9]։ 1801 թվականին Մեծ Բրիտանիան միավորվեց Իռլանդիայի թագավորության հետ և դարձավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։ 1922 թվականին Իռլանդիայի ազատ պետությունը առանձնացավ Միացյալ Թագավորությունից և երկիրը վերանվանվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն[10]։