Բլումբերգ
ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
Bloomberg L.P., ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար երկու գլխավոր ֆինանսական մատակարարներից մեկը։
Բլումբերգ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | հոկտեմբերի 1, 1981 |
Գլխադասային գրասենյակ | 731 Lexington Avenue, Միդթաուն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Peter Grauer?[2] |
Անվանված է | Մայքլ Բլումբերգ |
Անձնակազմ | ▲20 000 մարդ (2019)[3] |
Հիմնադիր | Մայքլ Բլումբերգ, Thomas Secunda?, Duncan MacMillan? և Charles Zegar? |
Կայք | bloomberg.com(անգլ.) |
Հիմնական արտադրանքը Bloomberg Terminal-ն է, որոնց միջոցով կարելի է ընթացիկ և պատմական գների մուտքի հնարավորություն ստանալ բոլոր միջազգային բորսաներում և շատ բորսայից դուրս շուկաներում, Bloomberg ընկերության նորությունների ժապավենում և այլ գլխավոր հասարակական տեղեկատվական միջոցներում, պարտատոմսերի և այլ թանկարժեք թղթերի էլեկտրոնային վաճառքի համակարգում։
Բացի Bloomberg Terminal-ից կարևոր արտադրանք են հանդիսանում BloombergTV մասնագիտացված հեռուստատեսային ալիքների ընտանիքը (բոլոր հիմնական շուկաների համար առանձին ալիքներով), Bloomberg Markets, Bloomberg BusinessWeek ամսագրերը, Bloomberg.com և BusinessWeek.com կայքերը, BloombergRadio ռադիոյի և բջջային սարքավորումների հավելվածները։
Bloomberg կոմերցիոն ընկերությունը հիմնադրել է Մայքլ Բլումբերգը 1981 թվականին։ Այն մասնավոր ընկերություն է. Մայքլ Բլումբերգը 2008 թվականի հուլիսին գնել է ընկերության 20%-ը Merrill Lynch-ից, և հիմա հիմնադրին է պատկանում բաժնետոմսերի 88%-ը[4]։
Ներկայումս գլխավոր նստավայրը գտնվում է Նյու Յորքի Bloomberg Tower շենքում։