Գալլիենոս
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիոս Լիկինիոս Էգնատիոս Գալլիենոս (անհայտ կամ մոտ 218[1], անհայտ - 268[1], Mediolanum), հռոմեացի կայսր, որը կառավարել է հոր՝ Վալերիանոսի հետ՝ 253-260 թվականներին, և միայնակ՝ 260-268 թվականներին։ Նա կառավարել է երրորդ դարի ճգնաժամի շրջանում, ինչն էլ գրեթե կայսրության անկման պատճառ էր դառնում։ Նա, բազմաթիվ հաղթանակներ տանելով զավթիչների և գերմանական ցեղերի դեմ, չի կարողացել կանխել կարևոր գավառների անջատումը։ Նրա 15-ամյա թագավորությունն ամենաերկարն էր վերջին կես դարում։
Գալլիենոս լատին․՝ P.Licinius Egnatius Gallienus | |
---|---|
Ծնվել է | անհայտ կամ մոտ 218[1] |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | 268[1] |
Մահվան վայր | Mediolanum |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | հին հռոմեական կրոն |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, բանաստեղծ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Cornelia Salonina? |
Ծնողներ | հայր՝ Valerian?, մայր՝ Egnatia Mariniana? |
Զբաղեցրած պաշտոններ | Հռոմի կայսր, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
Երեխաներ | Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոս, Saloninus?, Marinianus? և Quintus Julius Gallienus? |
Gallienus Վիքիպահեստում |
Ծնվել է Վալերիանոսի և Մարինիանայի հարուստ և ավանդական սենատորական ընտանիքում։ Վալերիանոսը 253 թվականի սեպտեմբերին դարձել է կայսր և Գալլիենոսին դարձրել Օգոստոս։ Վալերիանոսը կայսրությունը բաժանել է իր և որդու միջև․ արևելքը ղեկավարում էր նա, իսկ արևմուտքը՝ որդին։ Գալլիենոսը 258 թվականին հաղթել է զավթիչ Ինջենուսին, իսկ 259 թվականին Մեդիոլանումում ոչնչացրել է ալեմանների բանակը։
260 թվականին Եդեսիայի ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի կողմից Վալերիանոսի պարտությունն ու գերեվարությունը Հռոմեական կայսրությանը քաղաքացիական պատերազմի վտանգի ենթարկեցին։ Ամբողջ կայսրության կառավարումն անցավ Գալլիենոսին։ 261–262 թվականներին նա հաղթեց արևելյան զավթիչներ Մակրիանոս Մեծին և Լուցիոս Մուսսիոս Էմիլիանոսին, սակայն նրան չհաջողվեց կանխել Գալլական կայսրության ձևավորումը գեներալ Պոստումոսի օրոք։ Մեկ այլ զավթիչ՝ Ավրելիոսը, 268 թվականին իրեն հռչակեց Միլանի կայսր, սակայն քաղաքից դուրս պարտվեց Գալլիենոսից և պաշարվեց։ Մինչ պաշարումը շարունակվում էր, Գալլիենոսը դավադրաբար սպանվեց՝ դանակահարվելով սպա Կեկրոպիոսի կողմից։