Միլան
From Wikipedia, the free encyclopedia
Միլան (իտալ.՝ Milano, լոմբ.՝ Milan, լատին․՝ Mediolanum - «հարթավայրի կենտրոնում»), Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի[2] վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը[3]։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը» (Milan Fashion Week) և «Միլանի կահույքի ցուցահանդեսը» (Milan Furniture Fair), որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։ Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Միլան | |||||
Milan | |||||
| |||||
Վերևից, ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Պորտա Նուովա Բիզնես կենտրոն, Միլանի տաճար, Սան Սիրո մարզադաշտ, Parco Sempione Խաղաղության արկա, Պատկերասրահ Վիտորիո Էմանուել II | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Ներքին բաժանում | Գոտի 1, Գոտի 2, Գոտի 3, Գոտի 4, Գոտի 5, Գոտի 6, Գոտի 7, Գոտի 9 և Գոտի 9 | ||||
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 600 թ. | ||||
Մակերես | 181,67±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 120±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼1 354 196 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 20121, 20122, 20123, 20124, 20125, 20126, 20127, 20128, 20129, 20131, 20132, 20133, 20134, 20135, 20136, 20137, 20138, 20139, 20141, 20142, 20143, 20144, 20145, 20146, 20147, 20148, 20149, 20151, 20152, 20153, 20154, 20155, 20156, 20157, 20158, 20159, 20161 և 20162 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MI | ||||
Պաշտոնական կայք | comune.milano.it(իտալ.) | ||||
| |||||
Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում, ըստ Michelin-ի ուղեցույցի։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։