Դանիել Օրտեգա
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Դանիել Օրտեգա Սաավեդրա (իսպ.՝ José Daniel Ortega Saavedra, նոյեմբերի 11, 1945(1945-11-11)[1][2][3], Լա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4]), նիկարագուացի հասարակական-քաղաքական գործիչ, Նիկարագուայի 29-րդ և 33-րդ (ներկայիս) նախագահ։
Դանիել Օրտեգա | |
Կուսակցություն՝ | Ազգային ազատագրության սանդինիստական ռազմաճակատ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գրող |
Դավանանք | չդավանող կաթոլիկ |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1945(1945-11-11)[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4] |
Քաղաքացիություն | Նիկարագուա |
Ամուսին | Ռոսարիո Մուրիլյո |
Զավակներ | Կամիլա Օրտեգա Մուրիլյո |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1964 թվականին մտել է Ազգային ազատագրության սանդինակաէ ճակատի շարքերը։ Մանագոայի կենտրոնաամերիկյան համալսարանում ուսումնասիրել է իրավունք։ 1970–1974 թվականներին գտնվել է ազատազրկության մեջ։ Նիկարագուայում հեղափոխության հաղթանակից (1979 թվականի հուլիսի 19) հետո մտել է Ազգային վերածննդի կառավարության ղեկավար խորհրդի կազմի մեջ, իսկ 1981 թվականի մարտին նշանակվել այդ խորհրդի կոորդինատոր։ Ունի բարձրագույն զինվորական կոչում՝ հեղափոխության կոմանդանտե։
1984 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է նախագահ։ Վերընտրվել է 2007 թվականին։
2021 թվականի նոյեմբերին Դանիել Օրտեգան վերընտրվեց չորրորդ հնգամյա ժամկետով՝ ձայների 75%-ով, համաձայն Գերագույն ընտրական խորհրդի հրապարակած առաջին մասնակի պաշտոնական արդյունքների։