Դեյվիդ Լլոյդ Ջորջ (անգլ.՝ Lloyd George, հունվարի 17, 1863(1863-01-17)[1][2][3][…], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 26, 1945(1945-03-26)[4][1][2][…], Լլանիստամդուի, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։ 1905-1908 թվականներին առևտրի, 1908-1915 թվականներին՝ ֆինանսների նախարար, 1916-1922 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1919-1920 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսի և Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից։ 1919-1922 թվականներին պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրքական ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել։
Արագ փաստեր Դեյվիդ Լլոյդ Ջորջ վալլիերեն՝ David Lloyd George, Ծնվել է ...
Դեյվիդ Լլոյդ Ջորջ
վալլիերեն՝ David Lloyd George |
---|
|
Ծնվել է | հունվարի 17, 1863(1863-01-17)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Մահացել է | մարտի 26, 1945(1945-03-26)[4][1][2][…] (82 տարեկան) |
---|
Մահվան վայր | Լլանիստամդուի, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն |
---|
Գերեզման | grave of David Lloyd George |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Կրոն | բապտիստություն |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավագետ, պետական ծառայող և գրող |
---|
Աշխատավայր | Էդինբուրգի համալսարան |
---|
Ամուսին | Մարգարեթ Լլոյդ Ջորջ[5] և Ֆրենսիս Լլոյդ Ջորջ[5] |
---|
Ծնողներ | հայր՝ William George?[6], մայր՝ Elizabeth Lloyd?[6] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Մեծ Բրիտանիայի վարչապետ, leader of the Liberal Party?, Secretary of State for War?, Minister of Munitions?, գանձապետարանի կանցլեր, Առևտրի բաժնի նախագահ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 29-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, ՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, ՄԻացյալ Թագավորության 24-րդ պառլամենտի անդամ և Լորդերի պալատի անդամ |
---|
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | և |
---|
Երեխաներ | Գուիլիմ Լլոյդ Ջորջ[5], Մեգան Լլոյդ Ջորջ[5], Richard Lloyd George, 2nd Earl Lloyd-George of Dwyfor?[5], Mair Eluned Lloyd George?[6], Olwen Elizabeth Lloyd George?[6] և Jennifer Mary Stevenson?[6] |
---|
Ստորագրություն
|
David Lloyd George, 1st Earl Lloyd-George of Dwyfor Վիքիպահեստում |
Փակել
1917—1922 թվականներին Լլոյդ Ջորջն իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը. «Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909 թվականների սոսկալի սպանդին և 1915 թվականի զարհուրելի կոտորածին»[7]։ Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «Փոքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը։ Բայց, լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝ հայկական հարցը զոհաբերել բրիտանական կայսրության շահերին։