Դերեկ Ջեկոբի
From Wikipedia, the free encyclopedia
Սեր Դերեկ Ջորջ Ջեկոբի (անգլ.՝ Sir Derek George Jacobi, հոկտեմբերի 22, 1938(1938-10-22)[1][2][3][…], Լեյթոնսթոուն, Լոնդոն), անգլիացի դերասան, որը տպավորիչ հաջողությունների է հասել ինչպես թատերաբեմում, այնպես էլ կինոյում և հեռուստատեսությունում։ Նրա տաղանդը գնահատվել է արվեստի բազմաթիվ հեղինակավոր մրցանակակներով ու պատվոգրերով, այդ թվում՝ BAFTA TV Award, «Թոնի» և «Էմմի»[5]։ Նա երկու անգամ արժանացել է Լորան Օլիվիեի անվան մրցանակի՝ 1983 թվականին՝ Էդմոնդ Ռոստանդի համանուն պիեսում Սիրանո դե Բերժերակի դերի համար և 2009 թվականին՝ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» ներկայացման հիման վրա բեմադրության մեջ Մալվոլիոյի դերի համար։
Դերեկ Ջեկոբի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1938(1938-10-22)[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Լեյթոնսթոուն, Լոնդոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան[4], Սուրբ Ջոնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Leyton Sixth Form College? |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Աշխատավայր | Ազգային արքունական թատրոն[4], Prospect Theatre Company?[4] և Royal Shakespeare Company?[4] |
Ամուսին | Ռիչարդ Քլիֆորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Derek Jacobi Վիքիպահեստում |
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (CBE, 1985) և ասպետ–բակալավր (1994 թվական)։ Դանիական Դանեբրոգ շքանշանի առաջին կարգի ասպետ։