Դիլատոմետրիա
From Wikipedia, the free encyclopedia
Դիլատոմետրիա, ընդարձակաչափություն, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի ծավալի կամ պինդ մարմնի գծային չափերի փոփոխության կախումը արտաքին պայմանների (ջերմաստիճան, ճնշում, էլեկտրական, մագնիսական դաշտ, իոնացնող ճառագայթում և այլն) ազդեցությունից։ Դիլատոմետրիան հիմնականում ուսումնասիրում է մարմինների ջերմային ընդարձակումը, ինչպես նաև ծավալի փոփոխության հետ կապված այնպիսի երևույթներ, ինչպիսիք են պոլիմորֆ փոխակերպումները, երկրորդ կարգի ֆազային անցումները, ներքին լարումների ռելաքսացիան, վերաբյուրեղացումը, համաձուլվածքների ծերացումը և այլն։ Այդ նպատակով օգտագործվող սարքերը կոչվում են դիլատոմետրեր։