Ենիչերիների կորպուսի լուծարում
From Wikipedia, the free encyclopedia
Ենիչերիների կորպուսի լուծարում, բարենպաստ միջադեպ կամ իրադարձություն[3] (Ստամբուլում՝ «Հաջող իրադարձություն» (օսման.՝ Vaka-i Hayriye), Բալկաններում՝ «Դժբախտ իրադարձություն» (օսման.՝ Vaka-i Şerriyye)), սուլթան Մահմուդ II-ի կողմից դարերով գործող ենիչերիների կորպուսի հարկադիր կազմալուծումը 1826 թվականի հունիսի 15-ին[4][5]։ 135 000 ենիչերիների մեծ մասը ապստամբեց Մահմուդ II-ի դեմ, և ապստամբության ճնշումից հետո շատ ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին, աքսորվեցին կամ բանտարկվեցին։ Զինված ուժերում բարեփոխումների նպատակով Մահմուդ II-ը լուծարեց ենիչերիների կորպուսը՝ փորձելով փոխարինել ավելի ժամանակակից զինված ուժերով։ Սակայն 1828 թվականին բռնկված Ռուս-թուրքական պատերազմը ցույց տվեց, որ նորաթուխ կանոնավոր բանակը չէր կարող փոխարինել ենիչերիների կորպուսին և արդյունքը եղավ Ադրիանապոլսի պայմանագիրը։
Ենիչերիների կորպուսի լուծարում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
history of the Ottoman Empire? | |||||||||
Մուրադ IV-ը ենիչերիների հետ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան Կայսրություն | Ենիչերիներ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
անհայտ | 70000[1]-135000 | ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
շատ ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին, աքսորվեցին կամ բանտարկվեցին[2] |