Ենիչերիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ենիչերիներ (օսման.՝ يڭيچرى yeniçeri - նոր զինվոր), էլիտար հետևազորային միավորումներ, որոնք ձևավորվել են Օսմանյան սուլթանի թիկնապահներից[1][2]։ Ստորաբաժանումները ամենայն հավանականությամբ հիմնադրվել են Մուրադ I-ի (1362–89) գահակալման ժամանակ.[3]:
Ենիչերիներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | elite troops? |
Զորքերի տեսակ | հետևազոր |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Մտնում է | Օսմանյան բանակ |
Տեղաբաշխում | Ադրիանապոլիս |
Շրաբ | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Ստեղծվեց | 1363 |
Ճակատամարտեր | Կոսովոյի ճակատամարտ |
Լուծարվեց | 1826 |
Նրանք սկսել են որպես գերևարված քրիստոնյա տղաներից կազմված ստրուկների էլիտար կորպուս, որոնք կրոնափոխվել էին իսլամի[4] և հայտնի դարձան որպես խիստ կարգապահ մարտիկներ։ Ի տարբերություն սովորական ստրուկների, նրանք ստանում էին կանոնավոր աշխատավարձ։ Իրավունք չունենալով ամուսնանալ կամ առևտրով զբաղվել` նրանք պետք է նվիրված լինեին սուլթանին[5]։ Տասնյոթերորդ դարում Օսմանյան բանակի աճի հետ միասին ստորաբաժանումների կարգապահության քաղաքականությունը նվազեց։ Ստորաբաժանումները կազմալուծվեցին 1826 թվականին Մահմուդ II սուլթանի կողմից Ենիչերիների կորպուսի լուծարումից հետո, երբ 6.000 և ավելի Ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին[6]։