Էնցո Ֆրանչեսկոլի
ուրուգվայցի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էնցո Ֆրանչեսկոլի (իսպ.՝ Enzo Francescoli Uriarte, նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), նախկին ուրուգվայցի ֆուտբոլիստ է, կիսապաշտպան և հարձակվող։ Իր ճկուն տեխնիկայի և գնդակի հետ հիասքանչ վարվելու իր ունակության համար երկրպագուների կողմից ստացել է (անգլ. "The Prince" ) մականունը։
Արագ փաստեր Էնցո Ֆրանչեսկոլի, Ծնվել է ...
Էնցո Ֆրանչեսկոլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Enzo Francescoli Վիքիպահեստում |
Փակել
Ֆրանչեսկոլին ուրուգվայական ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա գտնվում է 3 հորիզոնականում այն ֆուտբոլիստների շարքում, որոնք ամենաշատ խաղերն են անցկացրել Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում (73 խաղ)՝ դառնալով 17 գոլի հեղինակ[3]։
Ընդգրկված է Պելեի կողմից կազմված ՖԻՖԱ 100 աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում։