Ժան Ֆիլիպ Ռամո
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ֆիլիպ Ռամո (սեպտեմբերի 25, 1683(1683-09-25)[1][2][3][…], Դիժոն, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 12, 1764(1764-09-12)[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), բարոկկո դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի երգահան և երաժշտագետ, հաջորդել է Ժան-Բատիստ Լյուլիին ֆրանսական օպերայի բնագավառում, հայտնի է նաև կլավեսինի համար գրված իր ստեղծագործություններով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամո (այլ կիրառումներ)
Ժան Ֆիլիպ Ռամո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean-Philippe Rameau |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1683(1683-09-25)[1][2][3][…] Դիժոն, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1764(1764-09-12)[5][1][2][…] (80 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Սենթ-Էստաշ եկեղեցի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, երգեհոնահար, կլավեսինահար և տեսաբան |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Collège des Godrans? |
Անդամակցություն | Académie des Sciences, Arts et Belles-Lettres de Dijon? |
Ամուսին | Marie-Louise Mangot? |
Պարգևներ | |
Jean-Philippe Rameau Վիքիպահեստում |
Զարգացրել է ֆրանիսական օպերայի ոճը՝ ստեղծելով այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Հիպոլիտ և Արիսիա» (Hippolyte et Aricie, 1733), «Կաստոր և Պոլուքս» (Castor et Pollux, 1737), «Դարդանուս» (Dardanus, 1739) քնարերգական ողբերգություններ-օպերաները, «Պլատեա» կոմիկական օպերան, «Նրբակիրթ Հնդկաստաններ» օպերա-բալետը (Les Indes galantes, 1735), որոնք այսօր էլ մեծ հաջողությամբ բեմադրվում են Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների օպերային թատրոններում։