Ժան Բատիստ Լյուլլի
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բատիստ Լյուլլի (ֆրանսերեն՝ Lully, իտալ.՝ Giovanni-Baptista Lylli կամ Lulli; նոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1][2][2][…], Ֆլորենցիա, Իտալիա[3] - մարտի 22, 1687(1687-03-22)[1][2][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), 17-րդ դարի ֆրանսիացի երգահան, ջութակահար, պարող, դիրիժոր և մանկավարժ, ֆրանսիական օպերայի հիմնադիր, ծագմամբ իտալացի։ Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը։ Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի։ Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով բալետներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։
Ժան Բատիստ Լյուլլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jean-Baptiste Lully |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1][2][2][…] Ֆլորենցիա, Իտալիա[3] |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն[4] և Տոսկանայի Մեծ դքսություն |
Մահացել է | մարտի 22, 1687(1687-03-22)[1][2][2][…] (54 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Գերեզման | Notre-Dame-des-Victoires |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն[5] և բալետ[6][7] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, ջութակահար, երաժշտության ուսուցիչ, բալետի պարող, պարող, մանկավարժ և ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Ամուսին | Madeleine Lambert?[8] |
Ստորագրություն | |
Jean-Baptiste Lully Վիքիպահեստում |