Ժորժ Լեֆևր
From Wikipedia, the free encyclopedia
ժորժ Լեֆևր (ֆր.՝ Georges Lefebvre, օգոստոսի 6, 1874(1874-08-06)[1][2][3][…], Լիլ[4][5][6] - օգոստոսի 28, 1959(1959-08-28)[4][1][2][…], Բուլոն Բիյանկուր[5][6]), ֆրանսիական պատմաբան։ 1935 թվականից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, 1932 թվականից «Ռոբեսպիերականների ընկերության» անփոփոխ պրեզիդենտը և «Annales historiques de la Revolution Frangaise» ամսագրի խմբագիրը։ Լինելով համոզված դեմոկրատ՝ Լեֆևրը Ֆրանսիայի ֆաշիստական օկուպացիայի տարիներին հակադրվել է կոլաբորացիոնիզմի քաղաքականությանը։ Որպես պատմաբան կրել է մարքսիզմի զգալի ազդեցությունը։ Խոշոր ավանդ ունի Ֆրանսիական մեծ հեղափոխության սոցիալ-տնտեսական, գլխավորապես ագրարային, պատմության ուսումնասիրության բնագավառում։ Լեֆևրը մեծ ազդեցություն է գործել արևմտաեվրոպական պատմագրության առաջադեմ թևի զարգացման վրա և ստեղծել է հեղափոխության շրջանում ժողովրդական շարժման դերը ուսումնասիրողների դպրոց (Ա. Սոբուլ, Դ. Ռյուդե և ուրիշներ)։
Ժորժ Լեֆևր Georges Lefebvre | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1874(1874-08-06)[1][2][3][…] Լիլ[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 28, 1959(1959-08-28)[4][1][2][…] (85 տարեկան) Բուլոն Բիյանկուր[5][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7][3][5][…] |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի պրոֆեսոր և historian of the French Revolution |
Հաստատություն(ներ) | Մոնտենի լիցեյ, Անրի IV լիցեյ, Փարիզի արվեստների ֆակուլտետ, University of Clermont-Ferrand (1896-1976)?, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | սոցիալական պատմություն և Ֆրանսիական հեղափոխություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա և Société des études robespierristes? |
Ալմա մատեր | Լիլի համալսարան և Փարիզի արվեստների ֆակուլտետ (1924)[8] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7][3][…] |
Եղել է գիտական ղեկավար | Albert Soboul? |
Պարգևներ |