Իզաբելլա Պորտուգալացի (Կաստիլիայի թագուհի)
Կաստիլիայի թագուհի / From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Պորտուգալացի (իսպաներեն և պորտուգալերեն Isabel, 1428, Պորտուգալիայի թագավորություն - օգոստոսի 15, 1496, Արևալո, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), եղել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի։
Արագ փաստեր Մասնագիտություն՝, Դավանանք ...
Իզաբելլա Պորտուգալացի | |
Մասնագիտություն՝ | Քասթիլ թագավորության միապետի կինը |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | 1428 |
Ծննդավայր | Պորտուգալիայի թագավորություն |
Վախճանի օր | օգոստոսի 15, 1496 |
Վախճանի վայր | Արևալո, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Թաղված | Miraflores Charterhouse |
Դինաստիա | Ավիսների հարստություն |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Հայր | John, Constable of Portugal? |
Մայր | Isabella of Braganza, Lady of Reguengos de Monsaraz? |
Ամուսին | Խուան II[1] |
Զավակներ | Իզաբելլա I[1] և Alfonso? |
Փակել
Նա Կաստիլիայի թագավոր Խուան II-ի երկրորդ կինն է և Կաստիլիայի իշխող թագուհի Իզաբելլա I-ի մայրը։
Նա ծնվել է Ավիսների տոհմում, որը իշխում էր Պորտուգալիայում 1385 թվականից։ Նրա հայրը եղել է Պորտուգալիայի արքայազն Խուանը, ով Պորտուգալիայի թագավոր Խուան I-ի որդին էր, իսկ նրա մայրը Իզաբելլա Բրագանսացին էր, ով ուներ նույն արքայական արյունը և Բրագանսայի դուքսի աղջիկն էր, ով նույն Խուան I-ի ոչ օրինական որդին էր։ Այսպիսով Իզաբելլա Բրագանսացին իր ամուսնու զարմուհին էր։ Իզաբելլայի հայրը շատ կարևոր պաշտոններ էր վարել արքունիքում և եղել է շատ ազդեցիկ մարդ։