Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա I (իսպ.՝ Isabel I, Ysabel, գալ.՝ Sabela I, ապրիլի 22, 1451[1][2], Monasterio de Nuestra Señora de Gracia, Մադրիգալ դե լաս Ալտաս Տոռես, Կաստիլիա և Լեոն[3] - նոյեմբերի 26, 1504[2], Palacio Testamentario, Մեդինա դել Կամպո, Կաստիլիա և Լեոն[4]), Կաստիլիայի թագուհի։ Նա և նրա ամուսին Ֆերդինանդ II-ը կայունություն բերեցին իրենց թագավորություններին և հիմք հանդիսացան Իսպանիայի ստեղծման համար։ Նրանց ամուսնությունը նաև հիմք եղավ Իսպանիայի քաղաքական միավորման համար իրենց թոռ Կառլոս V կայսրի օրոք։ Գահի իրավունքի համար երկար պայքարից հետո նա վերաձևավորեց կառավարման համակարգը, հանցագործության մակարդակը մոտեցրեց վերջին տարիների նվազագույն շեմին, զգալիորեն նվազեցրեց պետական պարտքը, որը թողել էր իր եղբայրը։ Նրա բարեփոխումները և այն, ինչ արեց իր ամուսնու հետ, բերեցին նրա հեղինակության բարձրացմանը ոչ միայն միացյալ թագավորություններում, այլ նրա տարածքից դուրս։ Իզաբելլան և Ֆերդինանդը հայտնի են նաև Ռեկոնկիստան ավարտին հասցնելով, հրամայելով արտաքսել կամ մահապատժի ենթարկել մուսուլմաններին և հրեաներին։ Բացի այդ նրանք ֆինանսավորեցին Քրիստափոր Կոլումբոսի՝ 1492 թվականի ճանապարհորդությունը, որի շնորհիվ նա հայտնաբերեց Նոր աշխարհը և Իսպանիան դարձրեց ժամանակաշրջանի ամենահզոր տերությունը, որը դարեր շարունակ տիրեց աշխարհի մեծ մասին։ 1974 թվականին Կաթոլիկ եկեղեցու կողմից Իզաբելլային շնորհվեց «Աստծո սպասավոր» տիտղոսը։
Իզաբելլա I Isabel I, Ysabel | |
---|---|
Թագուհի | |
Իշխանություն | 1479 - 1504 |
Թագադրում | 20 Հունվար 1479 |
Ծնվել է՝ | ապրիլի 22, 1451[1][2] |
Ծննդավայր | Monasterio de Nuestra Señora de Gracia, Մադրիգալ դե լաս Ալտաս Տոռես, Կաստիլիա և Լեոն[3] |
Մահացել է՝ | նոյեմբերի 26, 1504[2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Palacio Testamentario, Մեդինա դել Կամպո, Կաստիլիա և Լեոն[4] |
Գրանադայի թագավորական մատուռ[5] և Sepulcher of Isabella I of Castile and Ferdinand II of Aragon | |
Երկիր | Կաստիլիա և Լեոն |
Տոհմ | Տրաստամարա |
կառավարիչ | |
Հայր | Խուան II[6] |
Մայր | Իզաբելլա Պորտուգալացի[6] |
Երեխաներ | Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[6], Իզաբելլա Արագոնացի (Պորտուգալիայի թագուհի)[6], Հովհաննես (Աստուրիասի արքայազն), Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի)[6] և Եկատերինա Արագոնացի[6] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |