Իսահակ Լևիտան
From Wikipedia, the free encyclopedia
Իսահակ Իլյիչ Լևիտան (ռուս.՝ Исаак Ильич Левитан, օգոստոսի 18 (30), 1860 կամ հոկտեմբերի 3 (15), 1860, Կիբարտայ, Volkovyshsky Uyezd, Սուվալկիի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] և Kėdainiai, Kovensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 22 (օգոստոսի 4), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (1891) և «Մյունխենյան Սեցեսսիոն»-ի անդամ (1897), «Միր իսկուստվա» ամսագրի ցուցահանդեսների մասնակից (1898)[3]։ Ալեքսեյ Սավրասովից փոխառնելով բնության մանրակրկիտ ուսումնասիրման և առօրեականի բանաստեղծացման մեթոդը, Վասիլի Պոլենովի և Բարբիզոնի դպրոցի վարպետների փորձի հիման վրա մոտենալով պլենէրային գեղանկարչությանը՝ 1880-ական թվականների ստեղծագործություններում մոտիվի պատմողական, մանրամասն կերպավորումից անցել է բնության առավել նուրբ վիճակների բացահայտմանը, հուզական կերպարի ամբողջացմանը («Աշնանային օր։ Սոկոլնիկի», 1879)։ Ուղևորությունները Վոլգայով (1887-1890 թվականներ) Լևիտանի առջև բացել են ռուսական բնության վեհությունը («Անձրևից հետո։ Պլյոս»)[3]։ 1890-ական թվականների ստեղծագործությունները աչքի են ընկնում թախծոտ խոհականությամբ, սոցիալական խոր բովանդակությամբ («Վլադիմիրկա», 1892, «Հավերժական անդորր», 1894)։ 1895-1897 թվականներին ստեղծել է բնության կենսահաստատ պատկերներ («Մարտ», «Ոսկե աշուն», 1895)։ Լևիտանի արվեստը ռուսական բնանկարչության մի ամբողջ ժամանակաշրջան է, որը մեծապես ազդել է նկարիչների հետագա սերունդների վրա[3]։ Լևիտանի մեկ տասնյակ բնանկարներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Իսահակ Լևիտան Исаак Левитан | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18 (30), 1860 կամ հոկտեմբերի 3 (15), 1860 |
Ծննդավայր | Կիբարտայ, Volkovyshsky Uyezd, Սուվալկիի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] և Kėdainiai, Kovensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 22 (օգոստոսի 4), 1900 (39 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1885) |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար և իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[2] և բնանկար[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Ոսկե աշուն, Լիճ: Ռուսաստան և Խաղաղ վանք |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Isaac Levitan Վիքիպահեստում |