Իսպանիայի հրապարակ (Հռոմ)
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի հրապարակ (Պիացցա դի Սպանիա, իտալ.՝ Piazza di Spagna), հրապարակ Հռոմի կենտրոնում, Կամպո Մարզիո շրջանում։ Նախկին անվանումը՝ Piazza della Trinita: Իրենից ներկայացնում է երկու անհավասար եռանկյուններ։ Հյուսիսային մասում այն ներառում է Իսպանական աստիճանը և Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին։ Հարավային հատվածում գտնվում է Իսպանիայի Պալատը (Պալացցո դի Սպայնա, իտալ.՝ Palazzo di Spagna), իտալ.՝ Palazzo di Propaganda Fide, (բառացի՝ Հավատքի Տարածման պալատը) և իտալ.՝ Colonna dell’Immacolata (բառացի՝ «Անարատության կոնցեպցիայի սյուն») կոթողը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Իսպանիայի հրապարակ | |
---|---|
Իսպանիայի հրապարակ | |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Նախկին անվանումներ | Piazza della Trinita |
Միանում է | via Condotti?, Via del Babuino? և via Borgognona? |
Անվանվել է | Embassy of Spain to the Holy See? և Իսպանիա |
Մակերես | |
Հրապարակը հռոմեական նորաձևության կենտրոններից մեկն է։ Ամենահռչակավոր իտալական նորաձևության ապրանքանիշերը ներկայացվում են Կոնդոտտի փողոցում, որն էլ սկսվում է Իսպանիայի հրապարակից։
Պիացցա դի Սպանիան իր անունը ստացել է Վատիկանում Իսպանիայի Մայր Աթոռի դեսպանատան անվանումից։ 17-րդ դարում դեսպանատան շրջանը նույնիսկ համարվել է իսպանական տարածք։
Հրապարակի կենտրոնում գտնվում է Բարկաչչա շատրվանը՝ մակույկաձև շատրվան, որը կերտել են Պիետրո Բերնինին և իր որդին՝ Լորենցո Բերնինին։ Նրանից աջ՝ անգլիացի գրող Ջոն Քիթսի տունն է, որն այժմ թանգարան է, իսկ ձախ կողմում՝ Բեբինգթոն թեյարանը (1893 թ.)։ Շատրվանի դիմաց Իսպանական աստիճաններն են, որոնք սկսում են Իսպանիայի հրապարակից և բարձրանում վեր՝ դեպի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի։