Հռոմ
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմ[1] (իտալ.՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ² տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն[2]։ Այն գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք[3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմ (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Հռոմ | |||||
իտալ.՝ Roma, Roma Capitale | |||||
| |||||
Սուրբ Պետրոսի հրապարակ | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Ենթարկում | Քաղաք | ||||
Մարզ | ԼացիոԼացիո | ||||
Գավառ | Հռոմ | ||||
Ներքին բաժանում | Մունիսիպիո I, Մունիսիպիո II, Մունիսիպիո III, Մունիսիպիո IV, Մունիսիպիո V, Մունիսիպիո VI, Մունիսիպիո VII, Մունիսիպիո XV, Մունիսիպիո VIII, Մունիսիպիո IX, Մունիսիպիո X, Մունիսիպիո XI, Մունիսիպիո XII, Մունիսիպիո XIII և Մունիսիպիո XIV | ||||
Քաղաքապետ | Վիրջինիա Ռաջի | ||||
Հիմնադրված է | Մ.թ.ա. 753 թ. | ||||
Առաջին հիշատակում | Մ.թ.ա. 753 | ||||
Այլ անվանումներ | «Հավերժական քաղաք» | ||||
Մակերես | 1507 կմ² | ||||
ԲԾՄ | 37 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | ||||
Պաշտոնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն | 2 761 477 մարդ (2011) | ||||
Խտություն | 2197 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 3 900 000 | ||||
Ազգային կազմ | Իտալացիներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Տեղաբնականուն | հռոմեացի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06 | ||||
Փոստային դասիչ | 00100; 00121-00199 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RM | ||||
ISTAT | 058091 | ||||
Պաշտոնական կայք | comune.roma.it(իտալ.) | ||||
Սուրբ հովանավորներ | Պետրոս առաքյալ Պողոս առաքյալ | ||||
Քաղաքի օրը | հունիսի 29 | ||||
| |||||
Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում[5]։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել է Հռոմի թագավորության, Հռոմի հանրապետության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջին մետրոպոլիսը[6]։ Այն կոչվում է նաև "Romae Aeterna" (Հավերժական քաղաք)[7] և "Caput Mundi" (Աշխարհի մայրաքաղաք)։
Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսած Նիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը[8]։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ Իտալական Վերածննդի[9] գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։
Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք[10][11][12]։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում[13]։ Նրա պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն[14]։ Հուշարձաններն ու թանգարանները, ինչպիսիք են Վատիկանի Թանգարաններն ու Կոլիզեյը աշխարհի ամենահաճախ այցելվող տուրիստական վայրերից են, որոնք ընդունում են միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի։ Հռոմում են անցկացվել 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, և այնտեղ է գտնվում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։