Լատվիայի խորհրդարան
From Wikipedia, the free encyclopedia
Լատվիայի խորհրդարան, առավել հայտնի է, որպես Լատվիայի Հանրապետության սեյմ (լատիշ․՝ Latvijas Republikas Saeima), միապալատ օրենսդիր մարմին Լատվիայի Հանրապետությունում, որը բաղկացած է թվով 100 պատգամավորներից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լատվիայի խորհրդարան լատիշ․՝ Saeima | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Խորհրդարան և միապալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | 1922 |
Ղեկավարում | |
Խոսնակ | Ինարա Մուրնիեցա, Ազգային միավորում սկսած նոյեմբերի 4, 2014 |
Կազմը | |
Նստատեղեր | 100 |
Հանդիպումների վայր | |
saeima.lv(լատիշերեն)(ֆր.)(անգլ.) |
Սեյմի պատգամավորների ընտրություններին կարող են մասկակցել միայն Լատվիայի Հանրապետության հինգ շրջանների (այդ թվում և մայրաքաղաք Ռիգայի) չափահաս քաղաքացիները։
Խորհրդարանական ընտրություններն այս երկրում անց են կացվում չորս տարին մեկ (հազվադեպ՝ երեք տարին մեկ անգամ)՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը։ Բացառություն են կազմում միայն հինգերորդ գումարման սեյմի և տասնմեկերորդ գումարման արտահերթ ընտրությունները։
Ընտրական համակարգը համամասնական է։ Ընտրությունը համարվում է ստացված, եթե վերջինիս մասնակցում են ընտրացուցակներում գրանցված անձանց 5 տոկոսը։
Լատվիայի Հանրապետության սեյմի խոսնակի պաշտոնը 2016 թվականի նոյեմբերի 4-ից զբաղեցնում է լատվիացի լրագրող և Ազգային միավորում կուսակցության անդամ Ինարա Մուրնիեցան։