Ռիգա
From Wikipedia, the free encyclopedia
Ռիգա (լատիշերեն՝ Rīga), Լատվիայի մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռիգայի բնակչությունը կազմում է 699 203 մարդ, որ կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը[3]։ Հանդիսանում է Բալթյան երկրների ամենախոշոր քաղաքը, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռիգա | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Երկրամաս | ԼիվոնիաԼիվոնիա | ||||
Մարզ | Ռիգա | ||||
Ներքին բաժանում | 6 շրջան | ||||
Քաղաքապետ | Նիլ Ուշակով | ||||
Հիմնադրված է | 1201 թ. | ||||
Մակերես | 105,4 կմ² | ||||
ԲԾՄ | 7 մ | ||||
Պաշտոնական լեզու | Լատվիերե | ||||
Բնակչություն | 699 203[1] մարդ (2012) | ||||
Տեղաբնականուն | ռիգացի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 66-67 | ||||
Փոստային դասիչ | LV-1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LV | ||||
ATVK | 0010000[2] | ||||
Պաշտոնական կայք | riga.lv | ||||
| |||||
Նավահանգստային քաղաք է։ Տարածված է Ռիգայի ծովախորշի և Դաուգավա գետի գետաբերանի վրա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 307,17 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1-10 մ։
Հիմնադրվել է 1201 թվականին։ 1918 թվականից ի վեր Լատվիայի մայրաքաղաքն է։ Բնակչության մոտ 45 %-ը կազմում են լատվիացիները, 40 %-ը՝ ռուսները, կան նաև բելառուսներ՝ 4,1 %, ուկրաինացիներ՝ 3,7 %, լեհեր՝ 1,9 %։
Քաղաքի պատմական կենտրոնը՝ Հին քաղաքը, ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։