Խորվաթիա
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիա (խորվ.՝ Hrvatska, պաշտոնապես՝ Խորվաթիայի Հանրապետություն (խորվ.՝ Republika Hrvatska, /xř̩ʋaːtskaː/ (օգնություն • ինֆո)), պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։
Խորվաթիայի Հանրապետություն Republika Hrvatska |
||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ "Խորվաթիայի օրհներգ" (անգլ.՝ "Մեր գեղեցիկ հայրենիք") |
||||
[[Պատկեր: |270px |center |Խորվաթիա դիրքը]] |
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Զագրեբ (խոշորագույն քաղաք) | |||
Պետական լեզուներ | խորվաթերեն | |||
Էթնիկ խմբեր (2011) | ||||
Կառավարում | ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն | |||
- | Նախագահ | Զորան Միլանովիչ | ||
- | Վարչապետ | Անդրեյ Պլենկովիչ | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Գարդան Յանդրոկովիչ | ||
- | Սահմանադրական դատարանի նախագահ | Միրոսլավ Շեպարովիչ | ||
Հիմնադրում | ||||
- | խորվաթների բնակեցում | 6-րդ դար[1][2][3] | ||
- | Իշխանություն | 7-րդ դար | ||
- | Թագավորություն | 925 | ||
- | Հունգարիայի հետ միություն | 1102 | ||
- | Հաբսբուրգյան միապետություն | հունվարի 1, 1527 | ||
- | Ավստրո-Հունգարիային միացում | հոկտեմբերի 29, 1918 | ||
- | Հարավսլավիայի ստեղծում | դեկտեմբերի 4, 1918 | ||
- | Անկախության հռչակում | հունիսի 25, 1991 | ||
- | ԵՄ անդամակցություն | հուլիսի 1, 2013 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 56.538 կմ² (124-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.09 | ||
Բնակչություն | ||||
- | 2017 նախահաշիվը | 4,154,200[4] (129-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 4,284,889 (128-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $106.548 միլիարդ[5] (84-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $25,807[5] (56-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $61.056 միլիարդ[5] (81-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $14,788[5] (57-րդ) | ||
Ջինի (2018) | 29.7 (17-րդ) | |||
ՄՆԶԻ (2015) | 0.827 (45-րդ) | |||
Արժույթ | Եվրո[6] (EUR) | |||
Ժամային գոտի | Կենտրոնական Եվրոպայի ժամանակ (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .hr և .eu | |||
Հեռախոսային կոդ | +385 |
Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում է Պետար Կրեշիմիր IV-ի և Դմիտար Զվոնիմիրի կառավարման տարիներին, երբ խորվաթները տարածում են իրենց իշխանությունը Բալկանյան թերակղզու ամբողջ հյուսիսային շրջաններում։ 1102 թվականին Խորվաթիան դաշնային պետության ստեղծման մասին պայմանագիր է կնքում դաշնակից Հունգարիայի թագավորության հետ։ Օսմանյան բռնազավթումներից զերծ մնալու նպատակով երկրի բարձրագույն ժողովը 1527 թվականին Հաբսբուրգ թագավոր Ֆերդինանդ I-ին ընտրում է Խորվաթիայի գահակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ելքը կանխորոշելով՝ 1918 թվականի հոկտեմբերին Զագրեբը հռչակվում է Ավստրո-Հունգարիայից փաստացի անկախ սլովենների, խորվաթների և սերբերի միացյալ թագավորության մայրաքաղաք։ Նույն տարվա դեկտեմբերին այդ տարածքներում ձևավորվում է Հարավսլավիա պետությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում գերմանական բանակի կողմից Հարավսլավիայի բռնազավթումից հետո Խորվաթիայի տարածքում հաստատվում է ամբողջատիրական վարչակարգ։ Պատերազմի ավարտից հետո ավտորիտար Խորվաթիայի անկախ պետությունը անկում է ապրում և վերջինիս տարածքում հռչակվում է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես Հարավսլավիայի դաշնային բաղադրիչ։ Մերօրյա Խորվաթիայի անկախ պետականությունը ստեղծվել է 1991 թվականի հունիսի 25-ին՝ քառամյա անկախության պայքարից հետո։