Եվրո
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո (տարադրամի կոդը՝ EUR), Եվրամիության 27 անդամներից 20-ի տարադրամը։ Եվրոյի սիմվոլը «€» նշանն է։ Մեկ եվրոն բաժանում է 100 ցենտի։
Եվրո Euro | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | EUR (978) | ||
Երկիր | Եվրամիություն | ||
Պաշտոնական օգտագործում |
ԵՄ անդամներ. Ավստրիա Բելգիա Գերմանիա Հունաստան Իռլանդիա Իսպանիա Իտալիա Լատվիա Լիտվա Լյուքսեմբուրգ Մալթա Նիդերլանդներ Պորտուգալիա Սլովակիա Սլովենիա Ֆինլանդիա Ֆրանսիա Էստոնիա Կիպրոս ԵՄ ոչ անդամներ | ||
Ոչ պաշտոնական օգտագործում |
Ակրոտիրի և Դեկելիա Կոսովո Սան Բերտելմի Սան Մարտեն Չեռնոգորիա | ||
Կազմված է | 100 Եվրոցենտից | ||
Նշան | € | ||
Մետաղադրամներ | 1, 2, 5, 10, 20, 50 Եվրոցենտ, 1 €, 2 € | ||
Թղթադրամներ | 5 €, 10 €, 20 €, 50 €, 100 €, 200 €, 500 € | ||
Կենտրոնական բանկ | Եվրոպական կենտրոնական բանկ | ||
Վեբ-կայք | www.ecb.int | ||
Եվրոն 320 միլիոն եվրոպացիների համար ընդհանուր դրամական միավոր է։ 2006 թվականի դեկտեմբերին կար 610 միլիարդ եվրո կանխիկ գումար, և այդ հանգամանքն էլ ամենաթանկարժեք դրամական միավորների շարքում եվրոն դարձրեց առաջատար, որը շրջանառվում է ամբողջ աշխարհում՝ անցնելով ԱՄՆ դոլարին։
Եվրոն ներկայացվել է համաշխարհային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք 1999 թվականին, իսկ 2002 թվականի հունվարի 1 շրջանառության դուրս եկան թղթադրամներ և մետաղադրամներ։ Եվրոն փոխարինեց եվրոպական դրամական միավորին (ԵԴՄ), որն օգտագործվում էր եվրոպական դրամական համակարգում 1979-1998 թվականներին 1։1 հարաբերությամբ։
Եվրոն կառավարվում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից, որը գտնվում է Ֆրանկֆուրտում, և Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի (ԿԲԵՀ) կողմից, որը բաղկացած է Եվրամիության անդամ-երկրների կենտրոնական բանկերից, անկախ այն բանից, թե տվյալ երկիրն ընդունել է եվրոն որպես ազգային դրամական արժեք, թե ոչ։ ԿԵԲ-ն հանդիսանում է անձեռնմխելի կենտրոնական բանկ, և նրան է պատկանում բացառիկ հնարավորություն կառավարելու եվրագոտում դրամային քաղաքականությունը։ ԿԲԵՀ-ը զբաղվում է թղթադրամների և մետաղադրամների տպմամբ ու արտադրությամբ, եվրագոտու երկրների միջև կանխիկ գումարների բաշխմամբ, ինչպես նաև ապահովում է եվրագոտում վճարման համակարգի ֆունկցիոնալությունը։
Եվրամիության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն մտնել եվրագոտի, եթե վերջիններս բավարարում են կրեդիտային քաղաքականության որոշակի պահանջներին, իսկ Եվրամիության անդամ նոր երկրների համար եվրոյի գոտի մտնելը հանդիսանում է ԵՄ-ում լիովին ինտեգրման՝ ներգրավման ճանապարհի միանշանակ քայլ։