Կաբարդացիներ (նաև՝ կաբարդիններ կամ կաբարդայներ, կաբ․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي‎), հյուսիսկովկասյան ժողովուրդ։ Բնակվում են Կաբարդա-Բալկարիայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Ադըղեայում, Հյուսիսային Օսիայում[1], մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 516 826։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։

Արագ փաստեր Կաբարդացիներ / Кабардинцы, Ընդհանուր քանակ ...
Կաբարդացիներ / Кабардинцы
Thumb
Ընդհանուր քանակ

մոտ 2 մլն․

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա1 053 000
Ռուսաստան Ռուսաստան516 826
Հորդանան Հորդանան69 000
Սիրիա Սիրիա43 000
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա23 000
Գերմանիա Գերմանիա15 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ3 700
Լեզու(ներ)
կաբարդա-չերքեզերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Փակել
Thumb
Վաղ 1900-ականներին արված կաբարդական ընտանիքի լուսանկար

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կաբարդա-Բալկարիայում նրանք կազմում են բնակչության 57%-ը։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.