From Wikipedia, the free encyclopedia
Կաբարդացիներ (նաև՝ կաբարդիններ կամ կաբարդայներ, կաբ․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي), հյուսիսկովկասյան ժողովուրդ։ Բնակվում են Կաբարդա-Բալկարիայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Ադըղեայում, Հյուսիսային Օսիայում[1], մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 516 826։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։
Կաբարդացիներ / Кабардинцы | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
մոտ 2 մլն․ |
|||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
կաբարդա-չերքեզերեն | |||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
սուննի իսլամ |
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կաբարդա-Բալկարիայում նրանք կազմում են բնակչության 57%-ը։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.