Կանաչ մղոն (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Կանաչ մղոն» (անգլ.՝ The Green Mile), ամերիկյան հայտնի ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի և Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն է։ Գեղարվեստական դրամա՝ նկարահանվել է 1999 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Փոլ Էջեկոմբը հրաշքների չէր հավատում մինչ այն պահը, երբ բախվեց այդ հրաշքներից մեկի հետ»։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի դեկտեմբերի 6-ին, Միացյալ Նահանգներում։ Դարաբոնտի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ «Կանաչ մղոն» ֆիլմն արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 4 Օսկար՝ Լավագույն դերասան, Լավագույն ֆիլմ, Լավագույն հնչունավորում և Լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում։
- Այս հոդվածը ամերիկյան ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կանաչ մղոն (այլ կիրառումներ)։
Շատ կինոդիտողների և մասնագետների կարծիքով ֆիլմը դասվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Ֆիլմի առանձնահատկություններից է ճիշտ ընտրված դերասանների խումբը, (ֆիլմում խաղում են ամերիկյան կինոյի տվյալ ժամանակի շատ աստղեր), որոնց դերասանական տպավորիչ խաղը, հուզիչ դիպվածները, մահապատժի տեսարանները, անընդհատ զարգացող անսպասելի սյուժեն, բանտային ազդեցիկ կոլորիտը, ֆիլմի հերոսների պահվածքը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի հմուտ ռեժիսորական ձեռագրով ստեղծված այս ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է ուժեղ տպավորություն։