![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/1829_Melchior_Gommar_Tieleman%252C_%25C3%2596lgem%25C3%25A4lde_Caroline_Herschel_Hannover.tif/lossy-page1-640px-1829_Melchior_Gommar_Tieleman%252C_%25C3%2596lgem%25C3%25A4lde_Caroline_Herschel_Hannover.tif.jpg&w=640&q=50)
Կարոլինա Հերշել
From Wikipedia, the free encyclopedia
Կարոլինա Լուկրեցիա Հերշել (գերմ.՝ Caroline Lucretia Herschel, մարտի 16, 1750(1750-03-16)[1][2][3][…], Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունվարի 9, 1848(1848-01-09)[1][2][3][…], Հաննովեր, Գերմանական միություն[5], անգլո-գերմանացի աստղագետ, հայտնի անգլիացի աստղագետ, օպտիկ Ուիլիամ Հերշելի (1738-1822 թվականներին) կրտսեր քույրն ու օգնականը։ Արել է մի շարք աստղագիտական հայտնագործություններ, խմբագրել ու կազմել է աստղային ցուցակ (կատալոգ), որը լրացրել է թագավորական աստղագետ Ջոն Ֆլեմստիդի (1646-1719 թվականներին) հայտնի «Historiacoelestis Britannica» կամ «Flamsteed Designations» երկնային լուսատուների ցուցակը։ Նրա ներդրումը աստղագիտության մեջ ճանաչվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից՝ նշվել է Ոսկե մեդալով (1828 թվական) և Լոնդոնի թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամությամբ (1835 թվականին)։ Ընտրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1838 թվականին)։
Կարոլինա Հերշել գերմ.՝ Caroline Lucretia Herschel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1750(1750-03-16)[1][2][3][…] Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | հունվարի 9, 1848(1848-01-09)[1][2][3][…] (97 տարեկան) Հաննովեր, Գերմանական միություն[5] |
Գերեզման | Գարտենֆրիդհոֆ |
Բնակության վայր(եր) | Անգլիա[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս և երգչուհի |
Հաստատություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Պարգևներ | |
Հայր | Իսահակ Հերշել |
Մայր | Աննա Իլզե Մորիցեն[8] |
Կայք | fembio.org/english/biography.php/woman/biography/caroline-herschel(անգլ.) |
![]() |