Կիբուց
From Wikipedia, the free encyclopedia
Կիբուց (եբրայերեն։ קיבוץ, קִבּוּץ, lit. "հավաք, clustering"; հոգնակի կիբուցիմ), կոլեկտիվ համայնք է Իսրայելում, որն ավանդաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա։ Այսօր, գյուղատնտեսությունը մասամբ ետ է մղվել այլ տնտեսական ուղղություններով, ներառյալ արդյունաբերական ձեռնարկություն և բարձր-տեխնոլոգիական ձեռնարկություններ[1]։ Կիբուցները ստեղծվել են որպես ուտոպիական համայնքներ, որպես սոցիալիզմի և սիոնիզմի համադրություն. Վերջին տասնամյակներում, որոշ կիբուցներ սեփականաշնորհվել են և համայնքային կյանքի ոճը փոփոխություններ է կրել։
2010 թ. Իսրայելում կային 270 կիբուցիներ։ Նրանց գործարաններն ու ֆերմաները կազմում են Իսրայելի արդյունաբերության շուրջ 9%-ը US$8 բիլիոն արժողությամբ և գյուղատնտեսության 40% $1.7 բիլիոնից ավել արժողությամբ[2]։