Կիևյան Ռուսիա
From Wikipedia, the free encyclopedia
Կիևյան Ռուսիա, Ռուսիա կամ Հին Ռուսական պետություն[1][2], (հին սլավոներեն՝ Рѹ́сь, հունարեն՝ Ρωσία, լատիներեն՝ Ruthenia) միջնադարյան պետություն էր Արևելյան Եվրոպայում։ Կազմավորվել է 882 թվականին, երբ որ Ռյուրիկովիչները միավորեցին արևելասլավոնական և ֆիննա-ուգորական ցեղերը։ Երբեմն հին ռուսական պետություն ասելով հասկանում են ոչ միայն Կիևյան, այլև Նովգորոդի Ռուսիան (862-882), քանի որ իշխող տոհմը և պետական կարգը էական փոփոխություններ չեն կրել, այլ ընդամենը ռուսական մայրաքաղաքը Նովգորոդից տեղափոխվել է Կիև։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կիև | |||
Մակերես | 1 330 000 (1000 թվական) | |||
Բնակչություն | 5 400 000 (1000 թվական) | |||
Լեզու | հին ռուսերեն | |||
Կրոն | Հեթանոսություն, Քրիստոնեություն | |||
Արժույթ | կունա, գրիվնա, նոկատա | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Ռյուրիկովիչներ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն | ||||
- Վլադիմիրը 980—1015 ընդունեց Քրիստոնեություն | 988 | |||
- Կիևյան Ռուսիայի մասնատումը | 1054 | |||
- Մոնղոլները հարձակվում են Կիևի վրա | 1237 |
Ռուսական պետությունը հզորության գագաթնակետին է հասնում Վլադիմիր Կարմիր Արեգակ (978-1015) և Յարոսլավ Իմաստուն իշխանների օրոք (1016—1054)՝ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Նրա սահմանները հարավում հասնում էին Ղրիմի արևելյան սահմանին գտնվող Թամանյան թերակղզուն, հյուսիսում՝ Հյուսիսային Դվինա գետին հյուսիսում, Դնեստր գետին արևմուտքում՝ այդպիսով ընդգրկելով գրեթե ամբողջ Արևելաեվրոպական կամ Ռուսական դաշտավայրը։ 12-րդ դարի կեսին երկիրը ենթարկվում է ավատատիրական մասնատվածության, հիմնվում են զանազան մանր իշխանություններ, որտեղ կառավարում էին Ռյուրիկովիչների ներկայացուցիչները։ Կիևը ձևականորեն շարունակում է մնալ մայրաքաղաք մինչև մոնղոլական արշավանքները (1237—1240), իսկ Կիևի իշխանությունը մնում էր որպես ռուս իշխանների տիրույթների միություն։